Открытое письмо премьер-министру Н. Пашиняну

16 декабря 2025 г. председатель совета Армянской национально-культурной автономии Санкт-Петербурга Карен Мкртчян послал письмо премьер-министру Армении Н. Пашиняну. Приводим текст на армянском и перевод на русский.

Հարգելի պարոն Փաշինյան

Անցել է շուրջ 8 տարի, ինչ Դուք ազդարարեցիք և հայ ժողովրդի պատմության մեջ հռչակեցիք «Նոր դարաշրջանի» մասին։ Սակայն, ցայսօր էլ դեռ շարունակվում են մեղավորների փնտրտուքներն ու որոնումները, պառակտումներն ու «սահմանազատումները» հների և նորերի, սևերի և սպիտակների միջև։ Եվ դրա վերջը, ցավոք, չի երևում։ Ավելին՝ վերջին շրջանում տեղի են ունենում ամենավտանգավորը, զարհուրելին և անթույլատրելին՝ այլախոհների և այլախոհության դեմ պայքարում գործի է դրվել բռնաճնշումների  մեքենան։ Դա աղաղակող նահանջ է ավելի վաղ հանրահռչակված «Նոր դարաշրջանի» իդեալներից։ Քաղաքական քննարկումների ոճը և մեթոդները ցածրակարգ են և նողկալի, որի արդյունքում հանրային գիտակցության մեջ ահագնացող քաոսը չի թողնում ողջամտության, ողջախոհության որևէ հույսի նշույլ անգամ, որն էլ իր հերթին անհնարին է դարձնում մի ողջ ժողովրդի ստեղծարար համակեցությունը։

Միասնական ժողովուրդ ունենալու համար բավարար չէ ընդհանուր հող ունենալը։ Անհրաժեշտ է ունենալ նաև ընդհանուր երկինք․․․ Եվ, թե ինչ անհիմն հետապնդումների և հաշվեհարդարների են ենթարկվում  ընդդիմախոսները՝ աշխարհիկ թե՝ եկեղեցական, իմ սրտում առաջացնում է ցավ և մերժում։ Իսկ այն ինչ կատարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ, հարուցում է խորը տագնապ, վրդովմունք և դատապարտում։ 

Բռնաճնշումները հեշտ է սկսել բայց շատ դժվար՝ կանգնեցնել։ Այդ մեթոդներով անհնար է վերափոխել, վերաձևավորել երկրի հասարական-քաղաքական կյանքը։

Այդ ճանապարհը ուղիղ տանում է դեպի անդունդ։

Ազգային  կյանքի բոլոր ոլորտներում կուտակված հիմնախնդիրների (որոնք անշուշտ գոյություն ունեն) լուծումներին չկա այլ ալտերնատիվ, քան՝ քաղաքակիրթ սթափ երկխոսությունը, պատրաստ՝ ականջալուր լինել և փոխադարձաբար լսել իրար։

Համազգային կոնսենսուսի ձևավորման հարցում նախ պատասխանատու է երկրի ղեկավարությունը և անձամբ Դուք, ավելի քան որևէ այլ ոք։ 

Ես բացարձակապես համոզված եմ, որ չկան հներ և նորեր, սևեր և սպիտակներ․ անհրաժեշտ է սթափ և հեռատես պետական քաղաքականություն, այլ պարագայում մեզ սպառնում է հանրային գիտակցության մեջ քաոսային վիճակի անդառնալի խորացում, որի արդյունքում մենք կունենանք թուլությամբ և անկայունությամբ ախտահարված պետական համակարգ։ Այս դեպքում մենք դատապարտված ենք, քանզի երբեք մարտավարական հաջողությունները չեն լրացնում ռազմավարական բացերն ու կորուստները։ Աստված մի արասցե․․․

Մեր ժողովրդի համար աղոթքով և լսված լինելու հույսով։

Խորհրդի նախագահ՝ Կարեն Մկրտչյան

Уважаемый г-н Пашинян,

Прошло почти 8 лет с момента провозглашения «новой эры» в истории армянского народа. До сих пор идет поиск виноватых, деления на новых и старых, черных и белых… Этому нет конца и края.

Но за последний год произошло нечто ещё более опасное – заработала репрессивная машина в борьбе с инакомыслием. Это явное отступление от провозглашенных ранее идеалов. Методы и стиль ведения политической дискуссии низкопробные и отвратительные, они умножают хаос в общественном сознании и не оставляют шансов на здравомыслие, что в свою очередь сделает невозможным созидательное общежитие целого народа.

Чтобы быть единым народом, мало иметь общую землю, нужно иметь общие небеса. То, с какой жесткостью и необоснованно расправляются с политическими оппонентами, будь то миряне или церковнослужители, вызывает в моём сердце протест и неприятие. А то, что происходит с Армянской Апостольской церковью, вызывает негодование и осуждение.

Репрессии легко начать, но будет очень сложно остановиться. Переформатировать общественно-политическую жизнь в стране таким способом невозможно.

Это путь в никуда – то есть в бездну!

При всех накопившихся проблемах (а они есть!) во всех сферах национальной жизни нет альтернативы: необходимо вернуться к цивилизованному, трезвому диалогу с готовностью слушать и слышать друг друга.

Именно руководство страны и лично Вы больше всех остальных ответственны за общенациональный консенсус.

Я абсолютно убежден – нет ни старых, ни новых, ни черных, ни белых, есть либо трезвая и дальновидная государственная политика, либо нас ждет хаотизация общественного сознания, в результате которого мы получим слабость и неустойчивость всего государственного устройства. В этом случае мы обречены. 

С молитвою за наш народ и с надеждой быть услышанным,

Председатель совета Карен Мкртчян

Комментарии

Добавить комментарий