18 октября 2025 г. по Первому телеканалу Армении был специальный выпуск популярной музыкальной программы “Երգ երգոց” (Ерг ергоц), посвящённый Ашугу Ашоту (25.11.1907 – 28.1.1989). За этот вечер впервые прозвучали новые 12 песен великого гусана в обработке и аранжировке композитора и тариста Артема Хачатура. Видеозапись телепередачи внизу в этой публикации.
Официальный сайт гусана Ашота: www.Gusanashot.com
Օրերս Հանրային հեռուստատեսությամբ տեղի ունեցավ <Երգ-երգոց> հեռուստածրագրի թողարկումը՝ նվիրված Գուսան Աշոտին։ Հիրավի այն կարևոր էր ու յուրահատուկ քանի որ հեռուստատեսությամբ հնչեցին Գուսանի չհնչած երգերը՝ գոհարներ որոնք դարձան Գուսան Աշոտի երգարվեստի սիրահարների հարստությունը։

Երեկոյի ընթացքում Գուսանի մասին իր խոսքը հնչեցրեց, արդեն մի քանի տարի է նրա ժառանգության ուսումնասիրությամբ զբաղվող , Գուսանի երգերն ու տաղերը հասարակության համար ավելի հասանելի դարձնող ու տարածող գորիսեցի Աշոտ Մայսուրյանը։ Մի քանի տարի է ինչ Աշոտ Մայսուրյանը միացել է Գագիկ Հայրումյանի ստեղծած Գուսան Աշոտի կայքի համակարգմանը , որտեղ օգտատերերը կարող են գտնել ամեն ինչ Գուսան Աշոտի մասին, նրա հնչած ու դեռ չհնչած երգերը, բանաստեղծական տողերը, լուսանկարներ և այլն։

Շնորհակալություն ենք հայտնում Աշոտ Մայսուրյանին, իր կատարած մեծ գործի համար։ Շնորհակալություն ենք հայտնում Արտեմ Խաչատուրին՝ Գուսանի չհնչած երգերը <Երգ-երգոց> -ով հնչեցնելու համար։


Հոկտեմբերի 18-ի երեկոյան հիրավի մենք բոլորս մասնակիցն էինք մի դարակազմիկ իրադարձության, բառի բազմաթիվ առումներով։
Աշուղ Աշոտն իր ստեղծագործական ավելի քան 6 տասնամյակների ընթացքում գրել և հրատարակել է “Գուսանի Սերը”-1958թ․, “Սիրո կրակներ”-1974թ․ և “Ծովաստղիկս”-1982թ․ երգերի ժողովածուները։
Իր մահից հետո 2010թ․նրա դստեր՝ Արշալույս Դադալյանի նախաձեռնությամբ և մեր սիրելի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ՝ “Հավերժություն” ալբոմը և Հայ աշուղական երգերի ԳԱՆՁԱՐԱՆ շարքից՝ “ԱՇՈՒՂ ԱՇՈՏի ԿԱՐՈՏ ՄՆԱՑԻ” երգերի ժողովածուն։
Մեր սիրելի աշուղի մահից անցել է 36 տարի։
Անցյալ դարի 20-ականների կեսերից անցել է մեկ դար։
Այս 100 տարիների ընթացքում կատարվել էին մեր Մեծն աշուղի կողմից մեզ թողնված 500 երգերից 86-ը։
Իսկ երեկ, ընդամենը մեկ երեկոյի ընթացքում մենք լսեցինք չկատարված երգերի ցանկից մի անգամից 12 երգ։
Սա մեծ տոն էր և այդ տոնը մեզ են պարգևել մեր սիրելի խմբավար, մաեստրո Արտեմ Խաչատուրը, որն առանձնակի խանդավառությամբ և իր անհատական նախաձեռնությամբ ձեռնամուխ եղավ այս մեծ նախագծին և իհարկե Հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքով հեռարձակվող ամենասիրված, ամենառեյտինգային նախագիծ՝ ԵՐԳ ԵՐԳՈՑԸ, պրոդյուսեր Աննա Գրիգորյանի գլխավորությամբ։
Մեր խոնարհումը Ձեզ այս մեծ տոնը մեր ժողովրդին պարգևելու համար։

Видео с 12-ью песнями Гусана Ашота
в Дзене – https://dzen.ru/video/watch/6903528f62893c637461f5a9
в ютубе –