Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադա 11-ая Всеармянская олимпиада по арменоведению (срок заявки 4 августа)

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2024 թ. պետական բյուջեի շրջանակում իրականացնում է Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան, որի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնելու նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին, ինչպես նաև հնարավորություն է տալիս ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադային կարող են մասնակցել սփյուռքի հայկական կրթօջխաների 14-18 տարեկան սաները՝ հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների իմացությամբ:

Միջոցառումը կանցկացվի 2024 թ. օգոստոսի 15-19-ը, որի ընթացքում, բացի հիմնական մրցույթներից, անցկացվում են բազմաթիվ լրացուցիչ մրցույթներ, օրինակ` հայրենասիրական երգի, ասմունքի և այլն: Երիտասարդների համար կազմակերպվում են ճանաչողական այցեր Հայաստանի տեսարժան վայրեր, հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ, ուսուցողական միջոցառումներ (պարի ուսուցում, երգի ուսուցում, ժողովրդական արվեստների ուսուցում և այլն):

Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը (կցվում է), և մինչև 2024 թ. օգոստոսի 4-ը ուղարկել secretariat@escs.am կամ karen.mnatsakanyan@escs.am էլեկտրոնային հասցեին:  
            Լրացուցիչ հարցերի դեպքում մասնակիցները կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին (հեռախոս՝ (+374-10)-599-647, Էլեկտրոնային հասցե՝ secretariat@escs.am, ruzanna.hambardzumyan@escs.am):

Խնդրում ենք սույն տեղեկությունը փոխանցել սփյուռքի շահառուներին:

Առդիր՝

Добавить комментарий