Սանկտ Պետերբուրգի հոգևոր ճեմարան / Духовная семинария в Петербурге

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՈՐԱԲԱՑ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2024-2025 ՈՒՍ. ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Внизу и на русском.

20 մայիսի, 2024 թ https://t.me/Arm_church_spb/4373

Սանկտ Պետերբուրգ քաղաքում բացվել է հոգևոր ճեմարան, որի նպատակն է պատրաստել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ապագա հոգևորականների: Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող այս նորաբաց հոգևոր ճեմարանը հայտարարում է 2024-2025 ուս. տարվա ընդունելություն:

Ճեմարան կարող են ընդունվել 17-25 տարեկան արական սեռի անձինք, որ զավակն են Հայ Առաքելական Եկեղեցու, չունեն կանոնական արգելքներ հոգևոր աստիճան ստանալու համար, ունեն միջնակարգ, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն:

Ուսման տևողությունն է 5 տարի (առկա ուսուցում): Ուսումն անվճար է: Շրջանավարտների ձեռք բերած գիտելիքները և հմտությունները համապատասխանում են բարձրագույն կրթության պահանջներին (բակալավրիատի մակարդակ): Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանի շրջանավարտները հնարավորություն կստանան ուսումը շարունակելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրայում: Սանկտ Պետերբուրգի հոգևոր ճեմարան ընդունվելու համար դիմորդը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  1. ընդունելության դիմում (լրացվում է տեղում),
  2. անձը և քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ,
  3. ինքնակենսագրություն,
  4. մկրտության վկայական,
  5. հավաստագիր թեմի առաջնորդի կամ հոգևոր հովվի կողմից,
  6. փաստաթուղթ ուսման վերաբերյալ,
  7. 3х4 սմ 4 լուսնանկար,
  8. բժշկական տեղեկանք (086/у ձև),
  9. զինվորական գրքույք կամ կցագրման վկայական, 10. այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում):

Փաստաթղթերի ընդունում

Փաստաթղթերն ընդունվում են 2024 թ. հունիսի 3-ից մինչև հուլիսի 26-ը երկուշաբթիից ուրբաթ օրերին ժամը 10:00-17:00 հետևյալ հասցեով՝ 191186, ք. Սանկտ Պետերբուրգ, Նևսկի պողոտա, շենք 40-42, շինություն Ա, 3-րդ հարկ, սենյակ 2:

Ընդունելության ստուգումներ

2024 թ. հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 23-ը նախատեսվում է անցկացնել հետևյալ ստուգումները. 1. «Հայոց լեզու»՝ թեստ (գրավոր), 2. «Ռուսաց լեզու»՝ թեստ (գրավոր), 3. Հարցազրույց հետևյալ թեմաների շուրջ՝ Աստվածաշնչի իմացություն, Եկեղեցու պատմության և Հայոց պատմության իմացություն (բանավոր), 4. Լսում՝ երաժշտական կարողությունների ստուգում (բանավոր):

Փաստաթղթերի լրացման և ներկայացման, ինչպես նաև ընդունելության կարգի և ստուգումների ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հեռախոսահամարով՝

+7 (812) 571-29-80 էլ. փոստ՝ info@stgregoryseminary.ru պաշտոնական կայքէջ՝ stgregoryseminary.ru


ДЕЙСТВУЮЩАЯ В САНКТ-ПЕТЕРБУРГЕ ДУХОВНАЯ СЕМИНАРИЯ СВЯТОЙ АРМЯНСКОЙ АПОСТОЛЬСКОЙ ЦЕРКВИ ОБЪЯВЛЯЕТ ПРИЕМ НА ОБУЧЕНИЕ НА 2024-2025 УЧ. ГОД

20 мая 2024 г. https://t.me/Arm_church_spb/4372

Волей Господа и по благословению Его Святейшества католикоса всех армян в городе Санкт-Петербурге открылась духовная семинария, целью которой является подготовка будущих священнослужителей Святой Армянской Апостольской Православной Церкви. Эта новая духовная семинария, носящая имя святого Григория Просветителя, объявляет прием на обучение в 2024-2025 уч. году.

На обучение принимаются лица мужского пола вероисповедания Святой Армянской Апостольской Православной Церкви в возрасте от 17 до 25 лет, не имеющие канонических препятствий к принятию священного сана, имеющие среднее общее, среднее профессиональное или высшее образование. Срок обучения – 5 лет (очная форма). Обучение бесплатное. Полученные выпускниками знания и навыки соответствуют требованиям высшего образования (уровень бакалавриата, базовый уровень высшего образования). Выпускники Духовной семинарии имени святого Григория Просветителя смогут продолжить обучение в магистратуре Духовной академии «Геворгян» Первопрестольного Святого Эчмиадзина.

Для поступления в Духовную семинарию имени святого Григория Просветителя абитуриент должен представить следующие документы:

  1. заявление о приеме (заполняется на месте),
  2. документ, удостоверяющий личность, гражданство,
  3. автобиография,
  4. свидетельство о крещении,
  5. рекомендация правящего архиерея или приходского священника,
  6. документ об образовании,
  7. 4 цветные фотографии 3х4 см,
  8. медицинская справка по форме 086/у,
  9. военный билет или приписное свидетельство,
  10. иные документы (при необходимости).

Прием документов

Прием документов осуществляется с 3 июня по 26 июля 2024 года с понедельника по пятницу с 10:00 до 17:00 по адресу: 191186, г. Санкт-Петербург, Невский проспект, д. 40-42, лит. А, 3-й этаж, каб. 2.

Вступительные испытания

С 29 июля по 23 августа 2024 года. Предполагается проведение следующих вступительных испытаний: 1. «Армянский язык» – тест (письменно), 2. «Русский язык» – тест (письменно), 3. Собеседование по следующим темам: знание Священного Писания, знание истории Церкви и истории Армении (устно), 4. Прослушивание: проверка музыкальных способностей (устно).

Подробную информацию по вопросам оформления и подачи документов, а также относительно правил приема и программы вступительных испытаний можно получить

по тел.: +7 (981) 815-91-44, e-mail: info@stgregoryseminary.ru, официальный сайт: stgregoryseminary.ru.

Добавить комментарий