Студенты России и стран СНГ могут участвовать в Программе развития медиаграмотности в Степанаване. Срок подачи заявки (для участников из стран СНГ) строго до 1 июля. Подробности с контактами и ссылками на формы для заявки – внизу. Источник – https://erit.am/am/view/3103
Приглашение к участию в программе «Программа развития медиаграмотности, цифровой грамотности и киберграмотности студентов Армении в сотрудничестве с молодежью стран СНГ»
Текст на русском – https://kamqngo.blogspot.com/2024/06/blog-post.html
«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր
Եթե 16-30 տարեկան ես և սովորում ես ՀՀ սահմանամերձ մարզերի (Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Լոռու, Շիրակի) բուհերից որևէ մեկում (բացառությամբ ավարտական կուրսերի), ապա այս ծրագիրը քեզ համար է:
Մասնակցի՛ր և ստացիր մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության վերաբերյալ արդիական, կարևոր գիտելիքներ ամբողջ կյանքի համար, որոնք կօգնեն պաշտպանել քեզ ու հարազատներիդ համացանցում առկա վտանգներից, չդառնալ կիբեռհանցագործությունների զոհ, տարբերել կեղծ տեղեկատվությունը հավաստիից, լինել մեդիագրագետ և պաշտպանված թվային միջավայրում, ինչպես նաև ձեռք բերել նոր ընկերներ ու համախոհներ ՀՀ տարբեր մարզերում և ԱՊՀ երկրներում:
Ծրագրի առաջին փուլում՝ սույն թվականի հուլիսին, յուրաքանչյուր մարզից 20 ուսանող (ընդհանուր 120 ուսանող, իսկ ԱՊՀ-ից՝ 30 երիտասարդ) կմասնակցեն մեկօրյա առցանց դասընթացի (չորս-հինգ ժամ տևողությամբ), որի ընթացքում կստանան գիտելիքներ համացանցից ճիշտ օգտվելու վերաբերյալ, կսովորեն քննադատաբար վերլուծել մեդիա հաղորդագրությունները, ստուգել փաստերն ու բացահայտել համացանցում տարածված ապատեղեկատվությունն ու կիբեռհանցագործությունները, պաշտպանվել տարատեսակ կիբեռվտանգներից:
Առաջին փուլի լավագույն մասնակիցները (յուրաքանչյուր մարզից 5 ուսանող) հնարավորություն կունենան անվճար մասնակցելու հայ երիտասարդների համար կազմակերպված «Մեդիագրագետ ուսանող» եռօրյա ամառային ճամբարին, որը տեղի կունանա 2024թ․ օգոստոսին Հայաստանի ամենազով քաղաքներից մեկում՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում։
Ամառային ճամբարի շրջանակում տեղի կունենա նաև «ԱՊՀ երկրներում տարածված մեդիամանիպուլյացիաները ու կիբեռհանցագործությունները երիտասարդների դիտարկամամբ» միջազգային երիտասարդական կոնֆերանս (առկա-հեռավար ձևաչափով, հայերեն-ռուսերեն թարգմանությամբ), որի շրջանակում հայ և ԱՊՀ երիտասարդները հանդես կգան զեկուցումներով՝ քննարկելով և բարձրաձայնելով ՀՀ մարզերում և ԱՊՀ երկրներում թվային միջավայրում առավել տարածված կիբեռվտանգները, մեդիամանիպուլյացիաները, կիբեռհանցագործությունների զոհ դարձած մարդկանց պատմությունները։ Լավագույն հոդվածները կհրապարակվեն առցանց հարթակում և ԱՊՀ երիտասարդների նեգավմամբ պատրաստված «ԱՊՀ երկրներում տարածված մեդիամանիպուլյացիաներն ու կիբեռհանցագործությունները. ինչպես դիմակայել» տեղեկատվական տեսաֆիլմում: Մասնակիցները կստանան միջազգային երիտասարդական կոնֆերանսի մասնակցության վերաբերյալ հավաստագիր:
Ամառային ճամբարի մասնակիցները հնարավորություն կունենան նաև մասնակցել «Մեդիամարտ» միջմարզային ինտելեկտուալ-խաղ մրցույթի (բրեյնռինգ), զարգացնել դասընթացներ, տեղեկատվական հանդիպումներ վարելու հմտություններ և ստացած գիտելքիները, որպես մեդիագրագիտության մարզային դեսպաններ, տարածել իրենց մարզերում, բուհերում՝ ուսանողների համար կազմակերպելով տեղեկատվական սեմինար-հանդիպումներ, դասընթացներ, ․․․
Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է մինչև սույն թվականի հունիսի 20-ը՝ժամը 23:59 լրացնել մասնակցության առցանց հայտադիմումը կամ ներբեռնել կից ձևաթուղթը, լրացնել և ուղարկել youthcismediaconference2024@yandex.com էլեկտրրոնային փոստի հասցեով՝ նամակի վերնագրում նշելով՝ «Մասնակցություն մեդիագրագիտության ծրագրին»:
Մասնակցությունն անվճար է, տեղերը՝ սահմանափակ։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի հայտադիմումների հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները։
Խրախուսվում է Արցախից տեղահանված և ՀՀ վերոնշյալ մարզերի բուհերում սովորող ուսանողների, սահամանափակ հնարավորություններիով ուսանողների, ինչպես նաև բուհերի ուսանողական գիտական ընկերությունների անդամների մասնակցությունը ծրագրին։
Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել +374-93 405082 (Viber, WhatsApp), +374-77 392814 (Viber, WhatsApp, Telegram) հեռախոսահամարներով կամ գրել youthcismediaconference2024@yandex.com կամ kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստերից որևէ մեկին։
Ծրագիրն իրականացնում է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է՝ զարգացնել ՀՀ մարզերի բուհերում սովորող ծրագրի շահառու մարզաբնակ երիտասարդների կարողություններըմեդիագրագիտության, թվային գրագիտութան և կիբեռգրագիտության ոլորտում՝ նպաստելով թվային միջավայրում նրանց անվտանգ, ակտիվ և գրագետ գործունեությանը՝ տեղեկատվության հավաստիության ստուգումից մինչև պաշտպանվածություն տարաբնույթ կիբեռհանցագործություններից։ Ծրագրի նպատակն է նաև ՀՀ մարզերի բուհերի ուսանողների և ԱՊՀ երիտասարդների միջև համագործակցություն ձևավորելով՝ բարձրաձայնել տարածաշրջանում առավել տարածված մեդիամանիպուլյացիաներն ու կիբեռհանցագործության տեսակները՝ օգնելով միմյանց թվային արագ փոփոխվող աշխարհում ինքնուրույն կողմնորոշվելու, փաստերը, տվյալները քննադատաբար վերլուծելու, թվային միջավայրում առկա վտանգերից ու հանցագործություններից իրենց և հարազատներին պաշտպանելու:
Գրանցվելու հայտադիմում Форма заявки
Эта заметка в других веб ресурсах: