Տեղեկացնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն (այսուհետ՝ Նախարարություն) իրականացնում է «Ներուժ» պետական ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:
Министерство высокотехнологической промышленности Республики Армения реализует государственную программу «Неруж 5.0», целью которой является содействие экономическому росту Армении, развитию стартап-экосистемы, репатриации профессионалов, вовлечению общеармянского потенциала и способностей в процесс экономического развития Республики Армения.
«Ներուժ» ծրագրի հայտերի ընդունումը մեկնարկել է 2024 թվականի մայիսի 31-ին և շարունակվելու է մինչև սույն թվականի հունիսի 30-ը: Ինչպես նախորդ տարիներին,
այնպես էլ այս տարի սփյուռքի հայկական համայնքներից տասնյակ թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք ամփոփիչ 6-օրյա միջոցառմանը, որի ընթացքում մասնակիցների համար նախատեսվում է իրականացնել աքսելերացիոն ծրագիր: Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու անհատական մենթորություն և համագործակցության լայն հնարավորություն:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում ենք հավատարմագրման պետությունում գործող հայկական համայնքային կառույցներին իրազեկել, ինչպես նաև սոցիալական հարթակներում տարածել ծրագրի մեկնարկի վերաբերյալ տեղեկատվությունը:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թ. հունիսի 30-ը, ժամը՝ 18:00-ն:
Հավելյալ տեղեկությունների համար՝ անցեք հետևյալ հղումով կամ այցելեք neruzh.am կայք։
Հարցերի դեպքում զանգահարել՝ +374 41 080 598 (WhatsApp, Telegram) +374 10 590 174, +374 10 590 124 հեռախոսահամարներով կամ գրել հետևյալ էլ. հասցեին՝ neruzh@hti.am.
Чтобы подать заявку на участие в программе, вам необходимо перейти по следующей ссылке.
Крайний срок подачи заявок – 30 июня 2024 года до 18:00.
Для получения дополнительной информации перейдите по ссылке или пройдите на сайт neruzh.am.
В случае возникновения вопросов с нами можно связаться по тел. +374 41 080 598 (WhatsApp, Telegram), +374 10 590 124 или написать на эл. почту: neruz@hti.am.
Подробнее в приложении на трёх языках, которое можно скачать –
Эта заметка в других веб ресурсах: